Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության՝ 01.03.2003թ.-ից մինչեւ 01.05.2019թ. ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում մահացել են 19 ցմահ դատապարտվածներ։ Նրանցից 10-ը եղել են մահապատիժը ցմահ ազատազրկման փոխարինված անձանցից։ ՀՀ քր.դատ.օր-ի 432 հոդվածի համաձայն՝ պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության պատճառով ազատ արձակված 2 անձանցից մեկը՝ Սողոմոն Քոչարյանը, եւս մահացել է. ընդորում՝ ազատության մեջ հայտնվելուց ուղիղ մեկ ամիս հետո։ Մյուսը՝ 2018թ վերջին ազատությա մեջ հայտնված ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը դժվարությամբ է տեղաշարժվում. նա դիմել է դատարան՝գործի վերաբացման համար։ Ներկայումս ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նախկին մահապարտներից պատիժ է կրում 30 անձ։ |